Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

ՈՒկրաինային գազի մատակարարման վերսկսումը հնարավոր է հունիսի 1-ից

ՈՒկրաինային գազի մատակարարման վերսկսումը հնարավոր է հունիսի 1-ից
27.05.2014 | 12:15

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Էթինգերը հնարավոր է համարել Ռուսաստանի կողմից ՈՒկրաինային բնական գազի մատակարարման վերսկսումը հունիսի 1-ից: Էթինգերն այդ մասին ասել է երեկ Բեռլինում Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի և նրա ուկրաինացի պաշտոնակից Յուրի Պրոդանի հետ հանդիպումից հետո՝ հավելելով, որ գազի հարցում համաձայնության հասնելու լավ հնարավորություն է եղել:

Ըստ եվրահանձնակատարի՝ մինչև մայիսի 29-ը ՈՒկրաինան կվճարի իր պարտքից 2 միլիարդ դոլար, ևս 500 միլիոն դոլար պարտքը Կիևը կվճարի մինչև հունիսի 7-ը:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու գազի գնի շուրջ, եթե մինչև մայիսի 31-ը ՈՒկրաինան վճարած լինի 2,5 միլիարդ դոլարը:

Դիտվել է՝ 1331

Մեկնաբանություններ